«Վերնատուն»․ Դասական երաժշտություն վայելեու համար կրթվածություն և «կոփվածություն» է պետք» 20․09․2024
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
13.3K subscribers
139 views
0

 Published On Sep 19, 2024

Սեպտեմբերի 22–ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի է ունենալու թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի մենահամերգը։

Համերգից առաջ Նարեկ Հախնազարյանը խոսում է հայաստանյան այցելության, համերգային ծրագրի ընտրության, Կոմիտասի, ունկնդրի կրթվածության, իր հիմնած նվագախմբի, բարոկկո և արդի ժամանակների կոնտրաստների և այլ թեմաների մասին։

«Հայաստանում փորձում եմ էնպիսի ծրագրեր ունենալ, որ և՛ բավականություն պատճառի, և՛ շատ չծանրաբեռնի, միևնույն ժամանակ՝ կրթի։ Այս անգամ ծրագիրը հենց այդպիսին է․ շատ յուրահատուկ սիմբիոզ է լինելու՝ եվրոպական ռոմանտիկ երաժշտության, դասական և ֆոլկլորային», – ասում է Նարեկ Հախնազարյանը։

Համերգային ծրագրում հնչելու է Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուրը կլինի դաշնակահար Գեորգի Չաիձեն։

Խոսելով Հայաստանում դասական երաժշտության պահանջված լինելու մասին, Նարեկ Հախնազարյանը նշում է, որ կրթված երաժշտասերների քանակը Հայաստանում այդքան էլ մեծ չէ։ Հիշում է տարիներ առաջ Ճապոնիայի Կիոտո քաղաքում իր համերգներից մեկը, երբ երկու երեկոյի ընթացքում 6-7 ժամանաոց համերգ է նվագել․

«Նվագում էի Բախի թավջութակի համար գրված 6 սյուիտը։ Այդպիսի բան ընկալելու և վայելելու համար պետք է դասական երաժշտության կրթվածություն և «կոփվածություն»։ Չեք պատկերացնի ինչ մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ էին իրենք դա լսում։ Երևանում այդպիսի բան դեռ չեմ պատկերացնում։ Իմ երազանքն է մի օր գալ Երևան և նվագել Բախի բոլոր վեց սյուիտները և նույնպիսի ուշադրություն, հաճույք, հասկացվածություն զգալ շուրջ 2000 ունկնդրի կողմից՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում», – ասում է Նարեկ Հախնազարյանը։

Նարեկ Հախնազարյանի մենահամերգը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

show more

Share/Embed