Գանձասար - Արթուր Խաչենց / Gandzasar - Arthur Khachents
Khachents Arthur Khachents Arthur
21K subscribers
5,865 views
253

 Published On Premiered Jan 16, 2024

խոսքը ՝ Արմեն Հովհաննիսյան

երաժտությունը ՝ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆի

Գանձասար

Վանի՜ր ինձնից, վանի՜ր քոպատրանքը,

Կամ Թարթառի ձորից մուժը վանիր,

Հանի՜ր ինձնից, հանի՜ր տառապանքս,

Կամ խորանս մտած փուշը հանիր...

Հանի՜ր ինձնից, հանի՜ր տառապանքս,

Կամ խորանս մտած փուշը հանիր։



Ավերակող փուշը կողը խրվել,

Խարխրլում է պատդ լուռ, անծպտուն,-

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվեմ,

Ավա՛ղ, ճեղք է տալիս սրբատունս...

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվեմ,

Ավա՛ղ, ճեղք է տալիս սրբատունս։



Արի կյանքով ծածկեմ ճեղքդ վերքոտ,

Եվ արմատդ հանեմ, փուշ կանաչիդ,

Թող, որ նորից թնդա գմբեթը քո,

Զանգակատան զանգդ թող ղողանջի...

Թող, որ նորից թնդա գմբեթը քո,

Զանգակատան զանգդ թող ղողանջի:



Ավերակող փուշը կողը խրվել,

Խարխրլում է պատդ լուռ, անծպտուն,-

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվել,

Ավա՛ղ, ճեղք է տալիս Գանձասարս...

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվեմ,

Ավա՛ղ, ճեղք է տալիս սրբատունս...



Դու լոկ վանք չես եղել բարի հույսի,

Դու մեր Քիրս,Մռովին հավասար ես,

Դարեր աչքդ հառած լույս Մասիսին,

Հույսի լույս ես հայցել, Գանձասարս...



Ավերակող փուշը կողս խրվել,

Խարխրլում է պատդ լուռ, անծպտուն,-

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվեմ,

Ավա՛ղ, ճեղք է տալիս Արծվաբունս...

Օ՛, երկնային, ասա՛ , ինչպե՞ս վարվեմ,

Ավա՛ղ, ճեղք է տալիս Գանձասարս։

show more

Share/Embed