Մոլորված էշը, տատն ու պապը, համերաշխ մոզին ու խոզը, գյուղի լուսաբացը
Volodya Hovsepyan Volodya Hovsepyan
16.4K subscribers
33,932 views
339

 Published On Sep 21, 2024

Բարի օր, բարի գալուստ իմ ալիք։ Նորից Ծաթերում ենք՝ հյուր Ռազմիկ պապին ու Աշխեն տատին։ Օրը նոր է բացվել, ես ու Աշխեն տատը սուրճ ենք խմում, Ռազմիկ պապը շուտով հանդից կգա։ Այս անգամ ցույց եմ տալու՝ գյուղացին ինչպես է սկսում օրն ու գյուղի գործերը։ Կովն արոտ տանելուց ու գալուց հետո հերթը խոզին ու մոզուն կերակրելն է, գոմը մաքրելը, հավերին կուտ տալը։ Այս հաղորդման ընթացքում Ռազմիկ պապն ու Աշխեն տատը պատմում են՝ ով ինչով է զբաղվում, ինչպես է անցնում գյուղի առօրյան։ Սա նրանց մասին հաղորդումների վերջին մասն է։ Ավարտին միմյանց հրաժեշտ ենք տալիս ու ամենքս գնում մեր գործերով։

Վոլոդյա Հովսեփյանը հեռուստալրագրող է, որն այս ալիքում ներկայացնում է հայ աշխատավոր մարդու առօրյան, ապրելակերպը, կենցաղը, կոլորիտն ու ավանդույթները։

‼️Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
‼️Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։ Հոլովակը նկարահանվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին Լոռու Ծաթեր գյուղում։

‼️ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից։

#armenia #love #breakingnews #travel #food #tsater #village #life #villagelife

show more

Share/Embed