Հոգևոր երգ . Ի՜նչ գեղեցիկ է մեր Հայաստանը Արմեն Աթանեսյան
Արմեն Աթանեսյան Արմեն Աթանեսյան
10.2K subscribers
25,787 views
445

 Published On Feb 2, 2024

Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել , չկրկնօրինակել այս ալիքի նյութերը , թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից ։
Հոգևոր երգ 382
Խոսք. և երաժշտություն Սերգեյ Կևորկով
Գործիքավորում և կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան

382
1. Ի՜նչ գեղեցիկ է մեր Հայաստանը,
Որքան ուրախ ենք մենք,
Քրիստոսի սերը, հավատքն ու հույսը
Առատ լցնում են մեզ։

2. Ի՜նչ կենարար են ջերմ քարոզները՝
Իմաստություն հագած,
Ի՜նչ սքանչելի են վառ աղոթքները՝
Հոգու կրակով լցված։

3. Ի՜նչ հաճելի են սուրբ սաղմոսները՝
Սրտի խորքից բխած,
Ի՜նչ հրաշալի է այցելությունը՝
Աստծո Հոգուց իջած։

4. Ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես տրտմած,
Քաղցր հոգով հայ ազգ,
Տերը կանչում է, քեզ շատ սիրում է,
Շտապի՛ր դառնալ Նրան։

5. Քո սուրբ պապերը Քրիստոսի սերը
Քեզ որպես հիմք դրին,
Կրեցին տանջանքը, զոհեցին կյանքը,
Քեզ փրկության հասցրին:

6. Վեհ Արարատը, Նոյի տապանը
Տերը քեզ նվիրեց,
Առաքյալներին Իր սուրբ ձեռքերով
Քեզ առաջնորդ կարգեց։

7. Քո հանցանքները, ծանր մեղքերը
Նա խաչի վրա գամեց,
Թափեց արյունը, կրեց ցավերդ,
Որ զորությամբ աճես։

8. Լուսափայլ Քրիստո՛ս, Դու ես մեր կյանքը,
Միակ հույսն ես հայոց,
Լսի՛ր հայ ազգիս, տառապած ազգիս
Ների՜ր, սրբի՜ր, փրկի՜ր։

show more

Share/Embed