Մյուռոնը մեզ կմիացնի, կզորացնի ու մեծ հույս կկապի. Հարութ Յաղսզյան
Alpha News Armenian news network Alpha News Armenian news network
70.4K subscribers
617 views
8

 Published On Sep 28, 2024

Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Նուբար Զոհրաբյանը, ով Կալիֆորնիայից ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Մյուռոնօրհնեքի արարողությանը:

«Մենք Կալիֆորնիայից ենք եկել այստեղ: Գլենդելում 90 տոկոս հայ կա: Նրանցից շատերն այսօր եկել են այստեղ՝ մասնակցելու Մյուռոնօրհնեքի արարողությանը»,- նշել է նա։

Անդրադառնալով Արցախին՝ Նուբար Զոհրաբյանն ասել է, որ հայերն ուզում են՝ Արցախը հայկական մնա:
«Մարդիկ ուզում են, որ կառավարությունն ինչ-որ բան անի Արցախի հայկական մնալու համար:

Ես գիտեմ՝ հայերն ամբողջ աշխարհում ուզում են ապրել սիրով, ազատ և չեն ուզում, որ պատերազմ լինի։ Հայերն ուզում են ապրել բոլորի հետ բարեկամաբար: Ու ես ու ընկերներս միշտ մեսիջներ ենք ուղարկում Կոնգրեսին, նախագահին, որ Արցախին օգնեն, որ պաշտպանեն Հայաստանը»,- ասել է մեր զրուցակիցը:

show more

Share/Embed