«Երկրորդ շնչառություն»․Գլխուղեղը «սթրեսի» ենթարկելով՝ կարելի է կանխարգելել դեմենցիան 21.01.2024
Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
13.9K subscribers
763 views
17

 Published On Jan 19, 2024

Դեմենցիայի ռիսկը մեծանում է 60 և ավելի տարեկան անձանց շրջանում, հատկապես եթե ունեն զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, ճարպակալում, էնդոկրին և այլ քրոնիկ հիվանդություններ: Դեմենցիա ունենալու հավանականությունը մեծանում է նաև ալկոհոլ և թմրանյութեր օգտագործող, նստակյաց ապրելակերպ վարող և դեպրեսիայի հակված անձանց մոտ:

«Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-նյարդաբան Սոֆյա Խաչատուրյանն արձանագրում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ ունի դեմենցիա, կեսից ավելին ապրում են միջին ու ցածր եկամուտներ ունեցող երկրներում, և ամեն տարի դեմենցիա ունեցող անձանց թիվն ավելանում է 10 միլիոնով:

Այս փաստերը ցույց են տալիս դեմենցիայի կանխարգելման կարևորությունն ու հանրային իրազեկման անհրաժեշտությունը: Նյարդաբանը բացատրում է, որ նյարդային համակարգը և գլխուղեղն են կառավարում մեր մարմինը, էմոցիաները, վարքը, շարժումները, բնազդները, հիշողությունը:

Տարիքի ընթացքում ուղեղը ենթարկվում է կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների: Տարիքային փոփոխությունները հիվանդագին չեն, եթե չեն ուղեկցվում անձի հիշողության, գիտակցության, ինտելեկտի ու անհատականության խանգարումներով:

Բժիշկ Խաչատուրյանն ասում է, որ ֆիզիկականից զատ, շատ կարևոր է նաև մենթալ ակտիվությունը: Նա առաջարկում է պարզ գործողություններով խթանել ուղեղի աշխատանքը, դուրս գալ հարմարավետության գոտուց և լավ իմաստով սթրեսի ենթարկել ուղեղը՝ ստիպելով նոր նեյրոնային կապեր ստեղծել:

«Մեր ուղեղը չի սիրում միայն առօրեական աշխատանք, տպավորությունների պակաս, իմպրովիզների բացակայություն, պետք է անընդհատ խթանել սովորելով, նոր բան տեսնելով, ճամփորդելով: Հայտնի է, որ եթե մենք չենք մարզում մեր մկանները, ապա դրանք թուլանում են ու կորցնում առաձգականությունը, նույնը տեղի է ունենում գլխուղեղի հետ: Երբ այն չի աշխատում, ծուլանում է, էլ չի ուզում աշխատել մեզ համար: Դրա համար նոր բան սովորեք, պատմություններ կարդացեք, նոր շփումներ հաստատեք, բառապաշարում նոր բառեր ավելացրեք, նոր լեզու սովորեք, փոխեք տուն գնալու ճանապարհը և ցանկացած այլ բան, որ կստիպի ուղեղին որոշ չափով ծանրաբեռնված աշխատել»,- պարզաբանում է զրուցակիցս՝ խորհուրդ տալով չմոռանալով հոտի ու համի զգայարանները նույնպես նորություններով խթանելը:

Երաժշտությունը ուղեղի աշխատանքի խթանելու կարևոր գործոններից մեկն է, և բժիշկը առաջարկում է անպայման հաշվի առնել սա ու փոխել երաժշտական ուղղություններն ու վայելել տարբեր ստեղծագործություններ:

Ինչպե՞ս տարբերել դեմենցիան առողջ ծերացումից: Ի՞նչ է հարկավոր առողջ ու ակտիվ ծերության համար:

Դեմենցիայի ռիսկը մեծանում է 60 և ավելի տարեկան այն անհատների մոտ, որոնք ունեն ճնշում, շաքար, ճարպակալում, էնդոկրին հիվանդություններ: Հոտառության, հիշողության, շարժումների, ինտելետի ու անհատականության խանգարումները նյարդաբանին դիմելու ազդանշաններ են:

21-րդ դարում մարդկանց կյանքի տևողությունը երկարել է, և բոլորն ուզում են գեղեցիկ ու առողջ ծերություն ունենալ: Բժիշկն առաջարկում է պարզ գործողություններ, որ կարող են կանխարգելել դեմենցիան և խթանել ուղեղի աշխատանքը:

show more

Share/Embed