Վարչապետ` Նիկոլ Փաշինյանի ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ այցը Շիրակի մարզ
ArmVlog ArmVlog
112K subscribers
6,831 views
259

 Published On Oct 19, 2024

00:00:00 Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է:

00:07:38 Հանդիպում Անիպեմզայի բնակիչների հետ

00:13:53 Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։
Միջոցները հատկացրել է Կառավարությունը:
2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ, առանց հաշվի առնելու ներհամայնքային ճանապարհները:

00:22:04 Կարճ շփում Գետք գյուղի բնակիչների հետ

00:23:32 Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա:
Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել:
Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը:

00:26:14 Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ:
Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:
Արթիկում ընթացքի մեջ են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը եւս հատկացրել է Կառավարությունը:

00:30:02 Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 525 մլն դրամ:

00:32:20 Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է:
Այն իրականացվել է Կառավարութան, համայնքի եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

00:39:28 Չնախատեսված կանգառ Ախուրյանում

00:41:37 Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից:
Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։
Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։
Կառավարության ծրագրով ներդրողը ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների
լիզինգի ծրագրով ձեռք են բերվել նաեւ գյուղատնտեսական տեխնիկա:

00:45:41 Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։
Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել:

00:48:15 Այցելեցինք «Ալբերտ Սեւինս» բարեգործական հիմնադրամի կողմից բացված ծերերի խնամքի կենտրոն

00:49:20 Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել և տարածքը բարեկարգվել է:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է: Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում:

00:52:59 Բերդաշենում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար:
Բերդաշենի հարեւանությամբ՝ Արփի ազգային պարկի տարածքում Արփի լիճն է, որը զբոսաշրջային այցեքարտ կարող է դառնալ Շիրակի մարզի համար:

00:55:46 Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը:
Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը:
3730 քմ տարածքով պուրակը հագեցվել է լուսատուներով, շատրվաններով, իրականացվել է կանաչապատում:
Աշոցքից Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ, 2024-ի պետբյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ:

00:58:14 Հովունի բնակավայրի Ս․ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը հիմնանորոգվել է:
Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների արժեքը 26 մլն դրամ է, որից 12 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

01:00:21 Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիր

show more

Share/Embed